Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 14-րդ նստաշրջանը

12.08.2024
Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 14-րդ նստաշրջանը

Oգոստոսի 7-9-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 14-րդ նստաշրջանը:

Նստաշրջանին մասնակցել են բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Պատվիրակության կազմում էին կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը և արտաքին կապերի վարչության պետ Մարինե Սահակյանը:

Միջոցառման շրջանակում Կոմիտեն ներկայացրել է ազգային զեկույց՝ մեր երկրում երկրատարածական տեղեկատվության ոլորտում տիրող իրավիճակի, զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նստաշրջանի օրակարգը հագեցած էր մասնագիտական ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցերով, ինչը լիովին վերաբերում է Կադաստրի կոմիտեի գործառույթներին:

Աշխարհի տարբեր երկրներից նստաշրջանին մասնակցում էին գերատեսչությունների փորձագետներ, ոլորտի մասնագետներ ու պատվիրակներ, ովքեր քննարկում էին տարածական տեղեկատվության կառավարման արդի գլոբալ մարտահրավերները, փոխանակում իրենց առաջադեմ փորձն ու գիտելիքները, առաջարկում դրանց դիմակայելու լավագույն լուծումները:

Հանդիպումներ են տեղի ունեցել Շվեդիայի, Նիդերլանդների ոլորտային մարմինների, ինչպես նաև Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։