ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2023

Հարգելի գործընկերնե՛ր, քաղաքացինե՛ր,
Հիմք ընդունելով Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է անշարժ գույքի գործակալների գործունեության կարգավորումը՝ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է ռիելթորական գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններ:
Բոլոր հետաքրքրվող անձանց և ոլորտի մասնագետներին սույն թվականի հուլիսի 17-ին, ժամը 11-ին հրավիրում ենք Կադաստրի կոմիտե՝ ռիելթորական գործունության ոլորտի խնդիրները և հարցերը քննարկելու համար:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ evaluation@cadastre.am էլ. փոստին ուղարկելով Ձեր կոնտակտային տվյալները.
- անուն-ազգանուն,
- հեռախոսահամար,
- էլ. փոստի հասցե,
- պաշտոնը և աշխատավայրի վերաբերյալ տվյալներ: