Սարաևոյում մեկնարկել է «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության գլխավոր համաժողովը

Մայիսի 15-ից 17-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստարաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մասնակցում են «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության ամենամյա գլխավոր համաժողովին:
«Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության ամենամյա Գլխավոր ասամբլեան ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որին բարձրագույն մակարդակով մասնակցում է գեոդեզիայի ոլորտի եվրոպական ամբողջ համայնքը՝ քարտեզագրման, կադաստրի և հողի գրանցման մոտ 60 ազգային լիազոր մարմիններ` 46 երկրներից:
ՀՀ Կադաստրի կոմիտեն «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության լիիրավ անդամ է:
Կազմակերպության առաքելությունն է աշխարհագրական տեղեկատվության հավաքագրման միջոցով զարգացնել եվրոպական տարածական տվյալների բազայի ենթակառուցվածքը` իր մեջ ներառելով տեղագրական, կադաստրային և հողերի վերաբերյալ տեղեկատվություն: