ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Վաղվանից փակ կլինի «Արմավիր» գրասենյակը
23.08.2021

Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 24-ից, համաճարակային խնդիրներով պայմանավորված, ժամանակավորապես կդադարեցվի նաև Կադաստրի կոմիտեի «Արմավիր» գրասենյակի աշխատանքը։
Կարող եք ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205:
Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Գրասենյակի վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։