Հանդիպում չափագրողների առցանց գրասենյակից օգտվող մասնագետների հետ
Հուլիսի 23-ին Գեոմատիկայի կենտրոնում կայացավ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառներում որակավորում ունեցող անձանց հանդիպումը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի և գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանի հետ։
Հանդիպման մասնակցում էին «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության» հիմնադիր անդամներ Դավիթ Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Ամիրաղյանը, Արման Ավետիսյանը և քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառում որակավորում ունեցող մասնագետներ Տիգրան Ալեքսանյանը, Արմեն Զաքարյանը, Հարություն Հարությունյանը։
Մասնակիցները Կոմիտեի պատասխանատուներին ներկայացրեցին չափագրման առցանց գրասենյակի զարգացմանը միտված իրենց առաջարկություններն ու գործնականում առաջացած խնդիրները։
Մասնագիտական քննարկումներն ու այսպիսի արդյունավետ հանդիպումներն անպայման շարունակական կլինեն, որպեսզի առցանց գրասենյակը մասնագետների համար դառնա առավել արդյունավետ և անհրաժեշտ գործիքակազմով համալրված։